Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Բարաք Օբաման գործնական հարաբերություններ են պահպանում: Այս մասին հուլիսի 30-ին լրագրողների համար կայացած ճեպազրույցում հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

 

«Ես ձեզ կարող եմ հիշեցնել, թե ինչպես Է նախագահ Օբաման նկարագրել նախորդ դեպքերում իր հարաբերությունները նախագահ Պուտինի հետ: Նա դրանք նկարագրել Է որպես գործնական»,- ասել Է Սպիտակ տան տիրոջ պաշտոնական ներկայացուցիչը: Դրա հետ մեկտեղ, ընդգծել Է նա, Օբաման նաեւ «նշել Է նախագահ Պուտինի ունակությունն ու պատրաստակամությունը խոսելու ուղղակի, եւ դա վերաբերում Է, այդ թվում, այն ոլորտներին, որտեղ (Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ) տարաձայնություններ կան», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: