ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռևս չի ծրագրում հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեյն Քարնին:

«Մենք այդպիսի ծրագրեր չունենք»,- ասել է Քարնին, հաղորդում է РИА Новости-ն:

Նշենք, որ ավելի ավելի վաղ ԶԼՄ-ը տեղեկացնում էին, որ 1979թ-ից հետո առաջին անգամ Իրանի և ԱՄՆ նախագահները կարող են հանդիպել ՄԱԿ-ի Գլխավոր գագաթաժողովի շրջանակներում:

Ավելի վաղ Օբաման և Ռոուհանին նամակներ են փոխանակել. Օբաման իր նամակում նշել է, որ Սիրիայում ռազմական միջամտության վտանգը և դիվանագիտական մեթոդներին անցումը Թեհրանին ազդանշան է ուղարկում՝ իրանական միջուկային խնդրի հնարավոր լուծման մասին:

Իր հերթին Ռոուհանին Օբամայի նամակը «դրական» էր անվանել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Իրանի առաջնորդների վերջին հանդիպումը տեղի է ունեցել 1977թ-ին: 1979թ-ին Իրանում տեղի ունեցած Իսլամական հեղափոխությունից հետո երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները դադարեցվել էին, իսկ պաշտոնական Վաշինգտոնը Իրանի դեմ քաղաքական և տնտեսական պատժամիջոներ կիրառեց: