Դեմոկրատ Ջո Բայդենն ԱՄՆ-ի նախագահ կդառնա միայն այն դեպքում, եթե կարողանա ապացուցել, որ ներկայիս ընտրություններում իր ենթադրյալ հաղթանակը արդար է եղել: Նման դիրքորոշում է հայտնել ամերիկյան վարչակազմի գործող ղեկավար հանրապետական Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում։
     «Բայդենը՝ որպես նախագահ կարող է Սպիտակ տուն մտնել, միայն եթե կարողանա ապացուցել, որ իր ծիծաղելի «80 միլիոն ձայները» անօրինական կամ խարդախ ճանապարհով չեն ստացվել»,- գրել Է Թրամփը:
     «Երբ տեսնեք, թե ինչ է տեղի ունեցել Դեթրոյթում, Ատլանտայում, Ֆիլադելֆիայում և Միլուոքիում՝ զանգվածային խաբեություն, ապա նա (Բայդենը) մեծ, անլուծելի խնդիր ունի»,- հավելել Է ԱՄՆ առաջնորդը։
     Հրապարակումից կարճ ժամանակ անց Twitter-ը նշել է Թրամփի գրառումը՝ որպես ընտրություններում մեքենայությունների վերաբերյալ վիճելի պնդումներ պարունակող հայտարարություն։