ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կզանգահարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, երբ դա ԱՄՆ-ի «շահերից բխի»: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշուա Էռնեստը'փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

«Երբ մեր թիմը, և ամենակարևորը, նախագահը որոշի, որ մեր շահերից կբխի նախագահ Պուտինի հետ բանակցություններ վարելը, նա կվերցնի հեռախոսը և կփորձի կապ հաստատել»,- նշել է նա:

 

Էռնեստի խոսքով՝ ԱՄՆ-ն Ռուսաստանից սպասում է մեծ «կառուցողական համագործակցություն»՝ Վաշինգտոնի ղեկավարած հակաահաբեկչական կոալիցիայի հետ կապված, որը պայքարում է «Իսլամական պետության» դեմ: