Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ռուսական «Սու-24»-ի օդաչուի համար: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է lenta.ru-ն:
«Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել է Թուրքիայի նախագահ Էրդողանի ուղերձը, որում Թուրքիայի առաջնորդը շահագրգռվածություն է հայտնել՝ ռուսական ռազմական օդանավի կործանմանն առնչվող իրավիճակի կարգավորման կապակցությամբ»,- ասել է Պեսկովը:
Նրա խոսքերով՝ թուրքական պետության ղեկավարը խորին ցավակցություն էր հղել զոհված ռուս օդաչուի ազգականներին և ասել «ներողություն»: