ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 27-ին, ժամը 16.20-ին ահազանգ է ստացել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը: Կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 22-րդ կմ-ում «ՎԱԶ-2107» մակնիշի 23 LL 460 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Մ., ծնված 1951թ., ԼՂՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 20 մ):

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Ս. Ա.-ը (ծնված 1954 թ., ԼՂՀ քաղաքացի) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և Գորիսի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել:

 

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել և հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին վարորդին և ուղևոր Ռ. Ա.-ին (ծնված 1964 թ.), ովքեր հոսպիտալացվել են Գորիս քաղաքի ԲԿ. բժիշկները Վ.Մ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ռ.Ա.-ը՝ ծանր: