ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 13-ին, ժամը 15:35-ին ահազանգ է ստացել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 18-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես Mediamall.am-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ «Lexus LX570» մակնիշի 73D74810 (վարորդ` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1966 թ. ծնված  Հաբիբ Օլլահ Հաբիբ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 10 մ) :

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր (Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1979 թ. ծնված Էսրաֆիլ Ռաջադի Գավգավին) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով, իսկ ուղևոր՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1979 թ. ծնված Ռօհլան Հաբիբ Վավյավին հոսպիտալացվել է Սիսիանի զինվորական հոսպիտալ (Աղիտու գյուղ), որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: