ՀՕՊ համաձայնագրի վերաբերյալ ՕԵԿ-ը դեռ վերջնական կարծիք չունի, չնայած որ ԱԺ-ում քննարկել են այդ համաձայնագիրը։ Քիչ առաջ ԱԺ-ի մոտ բողոքող քաղաքացիներին այդ մասին ասաց խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։
«Մենք քաղաքական թիմով մեր կարծիքն ու գնահատականը կհայտնենք»,-ասաց նա։
ԼՈՒՐԵՐ.com-ի հարցին՝ կհայտնե՞ք Ձեր կարծիքը որպես ՀՀ քաղաքացի, ոչ թե քաղաքական ուժի անդամ, Բիշարյանը պատասխանեց.
«Ես չեմ ներքաշվի Ձեր հարցի մեջ, որովհետև ես քաղաքական ուժի միավոր եմ։ Իմ կարծիքն ինչպիսին էլ լինի, պետք է ներդաշնակ լինի քաղաքական թիմի հետ»։
Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում։