Վերին Լարսի անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, այդ մասին տեղեկությունը ստացվել է Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից:

 

Նշվում է, որ անցակետը փակվել է քարաթափման հետևանքով: Բացի դրանից, Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առկա է ջրածածկման վտանգ:

 

Փակ անցակետում կուտակված մեքենաները հնարավորության դեպքում կարող են ճանապարհը շարունակել լաստանավերով' Փոթիի և Բաթումիի նավահանգիստներից: