Ստամբուլի օդանավակայանում պայթյուններն ուղղված են Ռուսաստանի և Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու փորձերի դեմ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը։

 

Սենատորը կարծում է, որ թուրքական իշխանությունների վարկածը, որ ահաբեկչության հետ կապ ունեն ԻՊ գրոհայինները, ամենահավանական է։

 

«Դրանք քրդերը չեն, որոնցից այդքան վախենում են Անկարայում։ Դրանով ավելի ակնհայտ է ցանկացած ահաբեկիչներին աջակցելու՝ Թուրքիայի քայլերի վտանգավորությունը»,– գրել է նա՝ նշելով, որ արմատականներին աջակցելը բումերանգ է, որը կարող են հաստատել ամերիկացիները, որոնք ժամանակին «մեծացրին» Բեն Լադենին՝ որպես ԽՍՀՄ–ի դեմ զենք։