armnoc.am Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների խմբային փուլի երկրորդ տուրում համառ պայքարում 63:70 հաշվով զիջեց ամենատիտղոսակիր հավաքականին՝ Անդորրային, որն առաջնության գործող չեմպիոնն է:
Առաջին քառորդից հետո հայ բասկետբոլիստներն առաջ էին մրցակցից 14:12 հաշվով: Երկրորդ քառորդն ավարտվեց՝ 31:30 հօգուտ Հայաստանի ընտրանու: Երրորդ քառորդում Հայաստանի թիմը 53:55 հաշվով զիջեց անդորրացիներին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակեց 23 միավոր:
Նախօրեին մեր հավաքականը 83:64 հաշվով հաղթել էր Մոլդովային:
Հունիսի 30-ին ժամը 14:45-ին Հայաստանի հավաքականը կխաղա Ուելսի ընտրանու հետ: Հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Առաջին ալիք»-ի ուղիղ եթերում, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքում: