Հունիսի 1-ից Հայաստանի ազգային պատկերասրահում կցուցադրվի Բենվենուտո Տիզիի «Տիրամայրը մանկան հետ» հրաշագեղ կտավը թանգարանի ոսկե ֆոնդից: Հայտնում են Ազգային պատկերասրահի մամուլի ծառայությունից։

Բենվենուտո Տիզիին անվանել են ֆերրարյան Ռաֆայել: Նկարիչը Գարոֆալլո կեղծանունը ստացել է իր զինանշանի վրա պատկերված մեխակից (իտալերեն' garofano): Նկարչի որոշ ստեղծագործություններում ստորագրության փոխարեն պատկերված է մեխակ:

Այս կտավում հեղինակը որոշ չափով պահպանել է սրբապատկերի և գոթական արվեստի պլաստիկ-գեղանկարչական ավանդույթները: Մանկան ձեռքին թռչուն է, որը խորհրդանշում է Քրիստոսի չարչարանքները: