Հայաստանի ազգային պատկերասրահում մարտ ամսից կներդրվեն աուդիոգիդեր: Դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:

«Շատ կարևոր աշխատանք է ֆիզիկական աուդիոգիդերի ներդրումը: Առաջին փորձը կլինի հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով»,-ասաց Ծատուրյանն ու հավելեց՝ ընտրվել են այդ լեզուները, քանի որ անգլերենը միջազգային լեզու է, իսկ ռուս զբոսաշրջիկների քանակը կտրուկ ավելացել է:


Աուդիոգիդն արդեն հասանելի է նաև հավելվածի ձևով: Իսկ բուն սարքերի պատրաստումը դեռ երկարատև գործընթաց է: «Մարտի սկզբին արդեն պատկերասրահում կունենանք աուդիգիդերը»,-եզրափակեց տնօրենը: