«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը կոչնչացվի ողջ միջազգային հանրության ջանքերով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման' Կանադայի խորհրդարանում Հյուսիսային Ամերիկայի երկրների առաջնորդների գագաթնաժողովի ավարտից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը։

 

«Մենք կոչնչացնենք ԻՊ-ը, մենք կկործանենք նրանց: Մենք կաշխատենք մեր բոլոր գործընկերների հետ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ մուսուլմանական միությունների հետ, որոնք պետք է լինեն և հանդիսանում են մեր գործընկերները: Աշխարհում անվտանգության հասնելու լավագույն միջոցը բոլորով միասին աշխատելն է»,- ասել է Օբաման:

 

ԱՄՆ նախագահն ընդգծել է նաև ԻՊ-ի դեմ պայքարի գործում Կանադայի ներդրումը, որն իր ռազմական հրահանգիչներին ուղարկել է Իրաք՝ զինվորներին և սպաներին ուսուցանելու համար: