ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել․
«Փախստականների համաշխարհային օրը կրկին հրավիրում ենք միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության վրա, որի հետևանքով հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ քաղաքներից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներից»,-ասված է հաղորդագրության մեջ։