Քաղաքացու նկարահանած տեսանյութի հիման վրա շարունակվող ծառայողական քննության արդյունքներով՝ երկու ճանապարհային ոստիկաններն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։

 

Վահրամ Միրաքյանը հունիսի 30-ին իր ֆեյսբուքյան էջում Ճանապարհային ոստիկանության ծառայողների մասնակցությամբ միջադեպի տեսագրություն է զետեղել: Վերոնշյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն:Միջադեպին մասնակից երկու ճանապարհային ոստիկաններն ազատվել են զբաղեցրած պաշտոններից և գրանցվել կադրերի ռեզերվում:Ծառայողական քննությունը շարունակվում է: