Ռուսաստանի և Թուրքիայի վերջին շփումները բարձրագույն և բարձր մակարդակներով հարաբերությունների նորմալացման ճիշտ տոն կտան: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Գնահատում ենք հարաբերությունները քննարկելու հնարավորությունը Ռուսաստանի նախագահին Թուրքիայի նախագահի նամակից և նրանց հեռախոսազրույցից հետո,- ասել է Լավրովը:- Մենք հույս ունենք, որ այդ շփումը հարաբերությունների նորմալացմանը ճիշտ տոն կտա»: