Ռուսաստանցիները պետք է հնարավորություն ստանան Թուրքիայում հանգստանալ արդեն այս սեզոնում, սակայն անհրաժեշտ է լուծել անվտանգության հարցերը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Մեդվեդևը խոստացել է, որ անվտանգության հարցը ամեն դեպքում մղվելու է առաջնային պլան՝ կապված նրա հետ, որ Թուրքիան օրեր առաջ ենթարկվել է ահաբեկչական հարձակման։
Մեդվեդևի խոսքերով՝ Ռուսաստանը պատրաստ է ամեն մակարդակում բանակցություններ վարել թուրքական իշխանությունների հետ. «Դրանով կզբաղվեն նախարարները, փոխվարչապետները և անձամբ ես»։