Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմության մեջ դարձավ հետխորհրդային պետություն ներկայացնող ամենաթանկ ֆուտբոլիստը:

Կիսապաշտպանի համար «Մանչեսթեր Յունայթեդը» վճարել է 42 մլն եվրո, ինչը 2 միլիոնով գերազանցում Է այն գումարին, որը ժամանակին իտալական «Միլանը» վճարել էր Անդրեյ Շևչենկոյի համար: Գրում է Российская Газета‎-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հայտարարեց Մխիթարյանի տեղափոխության մասին:

«Մանչեսթեր Յունայթեդը» առաջարկ էր արել, եթե մենք մերժեինք' Հենրիխը հաջորդ մրցաշրջանի ավարտին անվճար կլքեր թիմը: Այդ դեպքում մենք ընդհաենը կադրային խնդիրը կհետաձգեինք մեկ տարով», - նշել է դորտմունդյան թիմի գլխավոր տնօրեն Հանս Յոահիմ Վատցենը:

«Բորուսիայի» կազմում Մխիթարյանը մասնակցել է 140 խաղի, հեղինակել է 41 գոլ, դարձել 49 արդյունավետ փոխանցման հեղինակ: