Սևաստոպոլ քաղաքում օգոստոսի 12-13-ը տեղի կունենա 21-րդ միջազգային բայք ֆեստիվալը, որին առաջին անգամ կմասնակցի նաև Հայաստանը:

 

Մոտոարշավի մեկնարկը կտրվի օգոստոսի 8-ին Երևանից' «Ազատ բայքերներ» ասոցիացիայի ղեկավար Զորիկ Թովմասյանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Ազատ բայքերներ» ասոցիացիայի մամուլի պատասխանատու Մարինա Մարտիրոսյանը: Մոտոարշավը տեղի կունենա «Մենք խաղաղության կողմնակից ենք»՝ հասարակական շարժման շրջանակներում, որի նպատակն է բարեկամական հարաբերություններ ստեղծել տարբեր երկրների ժողովուրդների« հատկապես բայկերների միջեւ: Միավորող գործոնը հանդիսանում է սերը ճա նապարհորդության և մոտոցիկլետների հանդեպ: Նախագծի շրջանակում մասնակիցները հնարավորություն են ունենում այցելել պատմական վայրեր, ինչը վերջում կցուցադրվի «Աշխարհի շուրջը» ամփոփիչ ֆիլմում:

 

2016 թվականին նախագիծը նվիրվում է նախկին սոցիալիստական հանրապետությունների ավտոմոբիլային-եղբայրության ասոցիացիայի համախմբմանը: Մոտոարշավի կընդգրկի Երևան, Գյումրի, Ախալցխա, Գելենջիկ, Կերչ, Սիմֆերոպոլ, Սևաստոպոլ քաղաքները և հետադարձ երթուղին: «Նախագծի հերոսները տարբեր մասնագիտություններ ունեն« ովքեր տարբեր ոլորտներում հաջողության են հասել, ովքեր ամենակարևորը ցանկանում են ապրել խաղաղ երկրում: Հայաստանցի բայքերների հետ ճանապարհ կգնա նաև «Gasoyan prodaction» նկարահանող խումբը, որը նպատակ ունի վերջում ամփոփիչ վավերագրական ֆ իլմ նկարահանել»,-հավելեց Մարինա Մարտիրոսյանը:

 

Արմենուհի Մխոյան