Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխություն «Մանչեսթեր Յունայթեդ» նեղսրտելու առիթ է ադրբեջանցիների համար:
Մեր հավաքականի ավագը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, պատմության մեջ դարձավ հետխորհրդային պետություն ներկայացնող ամենաթանկ ֆուտբոլիստը:
Ադրբեջանական haqqin.az կայքը անդրադառնալով Մխիթարյանի ռեկորդային տրանսֆերին՝ մասնավորապես գրել է.
«Երբ է Ադրբեջանում հայտնվելու ֆուտբոլիստ, ում գնահատեն ո'չ, ոչ թե 42 մլն, այլ գոնե 4 մլն: 25 տարվա անկախության ընթացքում Ադրբեջանը չի ունեցել մի խաղացող, ով կարողանար խաղալ եվրոպական առաջատար առաջնությունում: Մխիթարյանը խաղալու է աշխարհի ամենահայտնի և հարուտ լիգայի ուժեղագույն ակումբներից մեկում: Նրան մարզելու է մոլորակի լավագույն մարզիչներից մեկը' Ժոզե Մոուրինյուն: «Մանչեսթեր Յունայթեդի» տասնյակ հազարավոր երկրպագուներ ամբողջ աշխարհում կրելու են Հայաստանի հավաքականի առաջատարի ազգանվամբ մարզաշապիկներ: Սա երկրի համար լավագույն գովազդն է, ընդ որում՝ անվճար... Մեզ մնում է միայն սպասել ու հուսալ»: