Հայաստանի շրջանների մեծ մասում hուլիսի 6-10-ը գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

 

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

 

Երևանում հուլիսի 6-10-ին երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

 

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ: