«Իմ առջև առաջադրանք էր դրված, և ես այդ առաջադրաքը չեմ կատարել, հետևաբար գտնում եմ, որ պետք է անպայման հրաժարական տամ: Չկարողացա նպատակին հասնել և պետք է մի մարդ գա, ով ավելի լավ կկարողանա աշխատել «Փյունիկի» հետ: Այս պահին ես այսքանը կարողացա անել: Իմ հարազատ ակումբն է, հաջողություն եմ ցանկանում թիմին»: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում, Եվրոպայի լիգայի որակավորման փուլի առաջին տուրի «Փյունիկ»-«Եվրոպա» պատասխան խաղից հետո, ասաց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը:
Խաղի մասին խոսելիս մարզիչը հավելեց.
«Նվիրվածություն կար, բայց պարզ էր՝ որակը պակասում էր: Ոչինչ չունեմ ասելու: Ճակատագրական եղավ գոլ բաց թողնելը, որից հետո մեր հնարավորությունը նվազեց... Այսօր այսքանը կարողացան մեր երիտասարդները»: