Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի ընթացքում ներկայացրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքները: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Դուք տեղյակ եք, որ ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, որն աջակցություն էր Հայաստանի Հանրապետությանը: Նրանք վերահաստատում են այն, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումն այլընտրանք չունի, Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը փոփոխության ենթակա չէ, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքից կոչելը: Դուք գիտեք նաև, որ Վիեննայում նախագահների մակարդակով հանդիպման ժամանակ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել»,- նշեց Շարմազանովը: ՀԱՊԿ ԱԳ նախարարներ ը սատարում են Հայաստանին և ցույց են տալիս Ադրբեջանին:
ԱԺ փոխնախագահը հավելեց, որ այս հայտարարությունը ցույց է տալիս, որ ՀԱՊԿ անդամ երկրների պաշտոնական դիրքորոշումը չի համընկնում Ադրբեջանի դիրքորոշման հետ: Նրա խոսքով' սա արդյունք է ՀՀ նախագահի ճկուն ու նաև խիստ քաղաքականության հետ: «Մենք տեսանք, որ թե Ղազախստանը, որը եղել են դեպքեր, երբ սատարել է Ադրբեջանին, թե ՀԱՊԿ անդամ մյուս երկրները ևս մեկ անգամ սատարեցին և աջակցեցին Հայաստանին: Հույս ունենանք, որ այդ երկրների պաշտոնական դիրքորոշումը կշարունակի մնալ այն, ինչ հայտարարել են արտաքին գործերի նախարարները Երևանում»,- եզրափակեց Շարմազանովը: