Վարդան Օսկանյանը, որպես ԲՀԿ պատգամավոր, հերթական անգամ ծանր կացության մեջ է դրեց իր կուսակցությունը'քննադատելով Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը: Այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ կարճատեւ ճեպազրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով' տարօրինակ է նման քննադատություն լսել մի քաղաքական գործչից, ում կուսակցության ղեկավարը քաղաքական եւ տնտեսական շատ լավ հարաբերությունների մեջ է Մաքսային միության անդամ երկու երկրների'Ռուսաստանի եւ Բելառուսի ներկայացուցիչների հետ:
«Սա արդեն երկրորդ անգամ է, երբ Օսկանյանը վատ դրության մեջ է թողնում իր կուսակցությանը: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ, երբ ողջ ԲՀԿ-ն հայտարարում էր, որ Օսկանյանի մոտ ոչ թե ատրճանակ է, այլ «Վերտու» հեռախոս, Օսկանյանը հայտարարեց, որ կուսակցության առաջնորդի մոտ ատրճանակ էր: Փաստորեն, պատմությունը կրկնվում է, եւ Օսկանյանը երկրորդ անգամ իր կուսակցությունը անհարմար վիճակի մեջ դրեց»,- ասաց Շարմազանովը:
Նրա ներկայացմամբ' նախօրեին Օսկանյանի հայտարարությունները որեւէ առնչություն չունեն ԲՀԿ դիրքորոշան հետ: Շարմազանովը չբացառեց, որ շուտով ԲՀԿ-ն հարցի առնչությամբ կարտահայտի իր դիրքորոշումը:
«Սիվիլիաթաս» հիմնադրամում կայացած քննարկման ժամանակ Վարդան Օսկանյանը տեսակետ էր հայտնել, որ, անդամակցելով Մաքսային միությանը, Հայաստանը, որպես պետություն, հայտնվեց 10 բալանոց սանդղակի ամենացածր հորիզոնականում: