Արմավիրի շուրջ 15 համայնքներ տուժել են հուլիսի 10-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ուշ երեկոյան մեկնել է Արմավիրի մարզ: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ նախարարը եղել է Ակնալիճ և Մայիսյան համայնքներում: Տարածք է այցելել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Տեղացած կարկուտի պատճառած վնասներին տեղում ծանոթանալուց հետո քննարկվել են ձեռնարկվելիք միջոցառումները: