Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ասուլիս էր կազմակերպել ՀՀԿ-ի մամուլի նոր սրահում:
ՀՀԿ փոխնագահի խոսքով՝ սրահը ժամանակակից է, արդիական և իր լուծումներով համապատասխանում է լավագույն ստանդարտներին։ Աշոտյանն ասաց, որ նորաբաց սրահը օգտագործվելու է լրագրողների հետ պարբերաբար շփումների համար, հատկապես նախընտրական տարում նման սրահի կարևորությունը ընդգծվում է։
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ լրագրողներից մեկի այն հարցին, թե ՀՀԿ-ն ինչքան է ծախսել մամուլի նոր սրահի վերանորոգման համար՝ Աշոտյանն ասաց.
«Ծախսվել է մոտ 5-6 միլիոն դրամ, վերջնահաշվարկը դեռ արված չէ, դուք հիշում եք այստեղ այլ սրահ էր, ֆոե էր, տեխնիկական լուծումները թույլ տվեցին լրագրողների համար ստեղծել քաղաքական գողտրիկության նոր անկյուն»։
Աշոտյանն ասաց նաև, որ հարթակն օգտագործվելու է տարբեր միջոցառումների, ասուլիսների համար, հատկապես առջեւում ՏԻՄ և խորհրդարանական ընտրություններն են։