Հայաստան ճամփորդող ավստրալացիներն այսուհետև կարիք ունեն նախօրոք վիզա ձեռք բերելու՝ մոտակա հայկական հյուպատոսական ծառայություններում: Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է Ավստրալիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում:

 

Նախկինում Ավստրալիայի քաղաքացիները Հայաստան մուտքի վիզա կարող էին ձեռք բերել սահմանին կամ օդանավով ժամանելու դեպքում օդանավակայանում:

 

Նախարարությունը նաև խորհուրդ է տալիս Ավստրալիայի այն քաղաքացիներին, ովքեր Հայաստան են ճամփորդելու Վրաստանից, վիզան ձեռք բերել նախքան գնացք նստելը: