Ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը։ Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ նշված է. «Վլադիմիր Պուտինը հուլիսի լույս 16-ի գիշերը Թուրքիայի ժողովրդավար ընտրված իշխանությունների բռնի տապալմ ան փորձի կապակցությամբ ընդգծել է Ռուսաստանի՝ պետության կյանքում հակասահմանադրական գործողությունների և բռնության կատեգորիկ անթույլատրելիության սկզբունքային գիծը»։ Ռեջեբ էրդողանին են փոխանցվել ինչպես խաղաղ քաղաքացիների, այնպես էլ դավադիրներին դիմակայող իրավապահ ուժերի շրջանում բազմաթիվ զոհերի կապակցությամբ ցավակցությունները, ինչպես նաև Թուրքիայում կայուն սահմանադրական կարգի վերականգնման և կայունության մաղթանքները։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ սահմանափակող միջոցների հանումից հետո Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների թիվն էականորեն աճել է, և հույս հայտնել, որ թուրքական կողմը ներկայիս բարդ պայմաններում կկարողանա առավելագույն չափով ապահովել նրանց անվտանգությունը։ Ռեջեբ Էրդողանն ընդգծել է, որ այդ կապակցությամբ կձեռնրակվեն բոլոր անհրաժեշտ քայլերը։
Երկրների ղեկավարները հաստատել են նախորդ հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը մոտ ապագայում անձնական հանդիպմամ հեռանկարի վերաբերյալ։