Այս պահին լարված իրավիճակ է Խորենացի փողոցում:

 

Բերման են ենթարկվում տեղում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները:

 

Ոստիկանների կողմից բերման ենթարկվածների մեջ կան նաև կանայք: Ակցիայի մասնակիցները «Այլ ելք չկա» գրությամբ պաստառներ էին պահել իրենց ձեռքում:

 

Խորենացի փողոցից բերման ենթարկվեց նաև ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը, ով ոստիկանական գործողության ժամանակ բղավում էր. «Ինձ ձեռնաշղթաներ են հագցնում, չգիտեմ՝ ինչու: Բերման ենթարկվածների մեջ է նաև Կարո Եղնուկյանը: