Ազգային ժողովի դարպասների մոտ լարված իրավիճակ է: Ոստիկանները բերման են ենթարկում հանուն Ամուլսարի պաշտպանության ակցիա իրականացնողներին:

 

Հիշեցնենք, որ ակցիայի նախաձեռնողները հայտնել են, որ այդ կերպ իրենց  համերաշխությունն են հայտնում Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչների՝ ավելի քան երկու տարի տևող պայքարին։

Նրանք պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ին 2016-ին տրված դրական եզրակացությունը և վերջնականապես չեղարկել Ամուլսարի շահագործումը։