Երկու օր է, ինչ Արարատի մարզի Նորաշեն համայնքում եւ մարզկենտրոն Արտաշատում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Նորաշեն համայնքի բնակիչները եւ նախկին գյուղապետ Նորայր Գրիգորյանը բողոքի ակցիա են իրականացնում Արարատի մարզպետարանի առջեւ. նրանք պահանջում են մարզպետ Գարիկ Սարգսյանից՝ չեղյալ համարել Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումը եւ նրան վերականգնել իր պաշտոնին:
Ակցիայի ժամանակ ոստիկանությունը բերման ենթարկեց մի քանի քաղաքացու, այդ թվում Նորաշենի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արտակ Հարությունյանին:
Հիշեցնենք, որ երբ Նորայր Գրիգորյանը արձակուրդում էր, Գարիկ Սարգսյանը որոշել է կասեցնել վերջինիս լիազորությունները եւ ավագանու գործող անդամներից Արտակ Հարությունյանին նշանակել ժամանակավոր պաշտոնակատար: Բնակիչները նշում են, որ այդ որոշումը անօրինական է եւ քաղաքական դրդապատճառներ ունի: