«Արմենիա» ավիաընկերությունը հուլիսի 5-ին իրականացրել է իր առաջին չարթերային չվերթը դեպի Լառնակա:

 

Հուլիսի 7-ից արդեն վաճառքում են հայտնվել «Արմենիա» ավիաընկերության կանոնավոր չվերթների տոմսերը:

 

Ըստ չվացուցակի՝ Հուլիսի 18-ից շաբաթական երկու օր՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին «Արմենիա» ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է իրականացնելու դեպի Մինվոդի:

 

Օգոստոսի 1-ից ամեն օր՝ օրական մեկ անգամ «Արմենիա» ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է իրականացնելու Մոսվայի Վնուկովո օդանավակայան: Տոմսերի արժեքների մեկնարկային գինը, ինչպես ավելի վաղ հայտրարվել էր, 49 եվրոյին համարժեք դրամ է բոլոր ուղղություններով՝ առանց հարկերի:

 

Հուլիսի 18-ին տեղի ունեցավ «Արմենիա» ավիաընկերության առաջին կանոնավոր չվերթը՝ ուղղությունը՝ Մինվոդի:

 

Ավիաընկերությունը խորհրդանշական նվերներ հանձնեց առաջին չվերթի բոլոր ուղևորներին, իսկ կանոնավոր չվերթի առաջի ուղևորին «Արմենիա» ավիաընկերությունը նվիրեց Երևան-Մինվոդի-Երևան չվերթի մեկ անվճար տոմս:

 

Տեղեկացնենք, որ տոմսերի վաճառքը այս պահին նույնպես ընթանում է:

 

Տոմսերի ձեռք բերման կամ ամրագրման համար կարող եք զանգահարել +37411747777 հեռախոսահամարով: