Իսրայելական Arkia ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
Չվերթները կմեկնարկեն մայիսի 16-ին: Դրանք կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի օրը: