«Աերոֆլոտը» վերսկսում է կանոնավոր չվերթները դեպի Երևան, Ալմա-Աթա, Բաքու և Դելի: Ընկերությունը նաև տեղեկացրել է, որ ավելացնում է թռիչքների հաճախականությունը դեպի Նուր-Սուլթան, Մինսկ և Բիշքեկ:
Թռիչքները կիրականացվեն կիրակի օրերին՝ «Աերոֆլոտի» կոմերցիոն կառավարման ներքո գտնվող «Ռոսիա» դուստր ավիաընկերությունից: Ինչպես հայտնի է, Ռուսաստանը դադարեցրել է այլ երկրների հետ կանոնավոր և չարտերային թռիչքները 2020 թվականի մարտի 27-ից'համաճարակի պատճառով: Բացառություններ էին արտահանումը, ինչպես նաև բեռի, փոստային, շտապ օգնության և հումանիտար թռիչքները, սպասարկման համար դատարկ օդանավերի անցումները, լիցքավորման կամ անձնակազմի փոփոխման վայրէջք կատարող տրանզիտները, ինչպես նաև թռիչքները կառավարության առանձին որոշումներով: