Վրաստանի կառավարությանը բավարարել են վրացական Georgian Airways ավիաընկերության պահանջները, որը բողոքում էր ռուսական «Աէրոֆլոտի» դեմ անհավասար մրցակցության պայմաններից: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:

 

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, կվերականգնվեն դեպի Մոսկվա չվերթները:

 

Georgian Airways-ի ներկայացուցիչները երկրի իշխանություններին 8 կետանոց պահանջներ էին ներկայացրել, որոնք չիրագործելու դեպքում սպառնացել էին զանգվածային բողոքի ակցիա կազմակերպել ու կաթվածահար անել Թբիլիսիի միջազգային օդանավակայանի աշխատանքը: Հիմնական պահանջը եղել է ռուսական ընկերություններին անսահմանափակ քանակությամբ թռիչքներ թույլ չտալը:

 

Ավիաընկերությունը դադարեցրել է չվերթները դեպի Մոսկվա դեկտեմբերի 10-ին: