Մոսկվայի մարզի Վոսկրեսենսկի շրջանում հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են անօդաչու թռչող սարք, Telegram-ում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքը թռչում էր դեպի մայրաքաղաք։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և ավերածություններ չկան, դեպքի վայրում աշխատում են շտապօգնության ծառայությունները։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հաստատել է Վոսկրեսենսկի շրջանի տարածքում անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին տեղեկությունը։ Ինչպես ասվում է Telegram-ում գերատեսչության հաղորդագրության մեջ, Ուկրաինան անօդաչու թռչող սարք է օգտագործել «Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա» հարձակման համար։