Արդեն երրորդ օրն է, ինչ շարունակվում է փակ մնալ Երևանի Խորենացի փողոցը: Այս պահին որևէ իրադարձություն չի զարգանում, գիշերը ևս հանգիստ է անցել:
Նշենք, որ երեկ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարել էր` իրենք ինֆորմացիա ունեն այն մասին, որ իշխանությունները պատրաստվում են գազային գրոհի: Ըստ իրենց` այս գիշեր պետք է ՌԴ-ից 65 հոգուց բաղկացած «Ռուսական «Ալֆա» ջոկատ ժամաներ Հայաստան և ուշ գիշերին գազային գրոհ իրականացներ:
Ինչպես նկատելի է, «Ալֆա» ջոկատը Հայաստան չի ժամանել և գազային գրոհ չի իրականացվել: