«Մանչեսթեր Յունայթեդը» Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ մեկնել է Չինաստան:

Թիմը մեկնել է 25 ֆուտբոլիստով, կազմում է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Զլատան Իբրահիմովիչը լրացուցիչ հանգստի հնարավորություն է ստացել:

Անգլիական ակումբը հուլիսի 22-ին ընկերական հանդիպում կանցկացնի Դորտմունդի «Բորուսիայի» հետ, որին կհաջորդեն նաև «Մանչեսթեր Սիթիի» և «Գալաթասարայի» դեմ խաղերը: