«Ես պաշտոնապես հայտարարել եմ, որ չկա մի հրապարակում, հաղորդում ոստիկանության կիրառած բռնության վերաբերյալ, որ չուսումնասիրվի»։ Այս մասին հայտարարեց Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ 

 

«Կա նշանակված ծառայաողական քննություն, կոնկրետ Դավիթ Սանասաարյանն էլ հրավիրվել է Ներքին անվտանգության վարչություն, նրան լսել են։ Այլ հարց է, որ որոշ մարդիկ անհամբեր են, թերահավատ են, շտապողականություն են ցուցաբերում կամ ծառայողական քննությունից ավել բան են պահանջում»,- ասաց Աշոտ Ահարոնյանը։ Նա նշեց, որ լրատվամիջոցները ոչ մի անգամ այս կամ այն հարցի վերաբերյալ առանց պատասխանի չեն մնացել։ 

 

Ահարոնյանը Սարի Թաղում երեկ տեղի ունեցած միջադեպի մասին նախընտրեց չխոսել։ Իսկ բերման ենթարկվածների մասին լրագրողների հարցին, Ահարոնյանը պատասխանեց. «Գործը գտնվում է քննչական կոմիտեի վարույթում»։

 

Լրատվական վարչության պետը վերջում խնդրեց լրատվամիջոցներին՝ չստուգված տեղեկություններ չհրապարակել. «Եկեք օգտագործենք «մի վնասիր» սկզբունքը»։