Ռուսաստանն ու Թուրքիան հուլիսի վերջին տրանսպորտի նախարարության և տնտեսական զարգացման նախարարության մակարդակներով բանակցություններ կանցկացնեն օդային հաղորդակցության և զբոսաշրջիկների անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Վալերի Օկուլովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

 

«Բանակցություններ են նախանշված թուրքական կողմի հետ, դրանք կանցկացվեն ամսվա վերջին: Քննարկվելու են թե´ օդային հաղորդակցությունը, թե´ զբոսաշրջիկների անվտանգության ապահովումը նրանց հանգստի վայրերում»,- ասել է Օկուլովը:

 

Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո ՌԴ քաղաքացիներին ժամանակավորապես արգելվել է ուղևորվել Թուրքիա: