Հուլիսի 21-ին, ժամը 19.17-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 18 կմ հյուսիս-արեւմուտք:

 

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:

 

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.39 աստիճան եւ արեւելյան երկայնության 44.02 աստիճան:

 

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 12 կմ խորության վրա:

 

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիսային հատվածում, մասնավորապես Ստեփանավան, Տաշիր, Ալավերդի եւ Վանաձոր քաղաքներում, Բավրա եւ Սիզավետ գյուղերում 3-4 բալ ուժգնությամբ: