Սույն թվականի հուլիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 22.43-ին (Գրինվիչի ժամանակով' 18.43-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Նախիջևան - Հայաստան սահմանային գոտում: Այս մասին Mediamall.am-ը տեղեկանում է ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:

 

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են' հյուսիսային լայնության 39.770 և արևելյան երկայնության 45.080:

 

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

 

Երկրաշարժի ուժգությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: