Նոյեմբերի 16-ին' տեղական ժամանակով ժամը 19.00-ին, ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3,1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրան-Նախիջևան սահմանային գոտում՝ Նախիջևան քաղաքից 23 կմ արևմուտք:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 39.190 և արևելյան երկայնության 45.140:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ: