Հուլիսի 28-ին բանակային 4-րդ կորպուսում ամփոփվել են 2016թ.ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները և քննարկվել են առաջիկա խնդիրները:

 

Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են զորամիավորման հրամանատարական կազմը, կայազորի իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, տարածքային զինկոմները:

 

Զեկուցումներում մանրամասն հաշվետվություն է ներկայացվել զորամիավորման ենթակա ստորաբաժանումների մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության կազմակերպման, օպերատիվ և շտաբների պատրաստության, կարգապահության, թիկունքային ապահովման խնդիրների և ծառայողական այլ հարցերի վերաբերյալ: Քննարկվել են ստուգումների և վարժանքների ժամանակ իհայտ եկած որոշակի բացթողումներն ու դրանց վերացման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքները:

 

Ներկայացվել են նաև զորամիավորման պատասխանատվության գոտում տիրող օպերատիվ իրավիճակը, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

 

Ամփոփելով հաշվետու զեկույցները, զորամիավորման հրամանատար, գնդապետՎալերի Քոչարյանը, նշելով, որ ենթակա ստորաբաժանումները մարտական բարձր պատրաստվածություն ունեն և ունակ են կատարելու առաջադրված խնդիրները, ցուցումներ է տվել ծառայության հետագա կազմակերպման ուղղությամբ: