Հուլիսի 17-ից Երեւանի ՊՊԾ գնդի շենքը գրավել են «Սասնա ծռեր» ջոկատի անդամները: 13 օր շարունակ «Սասնա ծռեր»-ը պահպանում է իր հսկողությունը ՊՊԾ գնդում:

 

Այս գիշեր Խորենացի փողոցում հանգիստ է եղել և որևէ միջադեպ չի գրանցվել:

 

Այս պահին զինված խմբի մոտ պատանդի կարգավիճակում կա 3 բուժաշխատող: 

 

 01:10

«Լուսաձայնային նռնակները ընկել են տան մեջ. տուժել են 3, 4 տարեկան երեխաներ»,- նշում է Սարի թաղի բնակիչներից մեկը: Տուժածների հարազատներից մեկի փոխանցմամբ երեխաները վերակենդանացման բաժանմունքում են:

 

 23:58

Սարի թաղում Civilnet-ի լրագրողի և օպերատորի ոտքերի տակ պայթուցիկ է պայթել, ինչի հետևանքեվ նրանք վնասվածքներ են ստացել։

 

23:30

Քիչ առաջ Սարի թաղում վիրավորվել են «Առաջին լրատվական»-ի լրագրողներ Մարիամ Գրիգորյանը, Դավիթ Հարությունյանը և Մարիամ Գրիգորյանը: Դաժան ծեծի են ենթարկել, ջարդել տեսախցիկը:

 

23:14

Պայթյունների ընթացքում այրվածքներ է ստացել նաև Ա1+-ի թղթակիցը: 

 

22:38

Ոստիկանները սկսեցին առաջ գալ: Մի քանի կրակոցներից հետո սկսեցին քաղաքացիներին բերման ենթարկել: Լսվում են կրակոցներ: Գնդի տարածքից էլ են լսվում կրակոցներ:

Ոստիկանությունը Խորենացիում հայտարարեց՝ հավաքն արտոնված չէ. քիչ անց գազ կիրառեցին ու սկսեցին քաղաքացիներին բերման ենթարկել:

 

 21:45

Ցուցարարները շեղվեցին դեպի Սարի թաղ՝ ճեղքելով ոստիկանական պատնեշը. այժմ նրանք բարձրանում են նեղ փողոցներով, գոռում «Սասնա ծռեր» ու իրենց միանալու կոչ անում:  ՊՊԾ գնդի տարածքից լսվում են կրակոցներ...

 

 21:00

Ազատության հրապարակում մեկնարկած հավաքն ավարտվեց: Համակարգող խմբի անդամները հայտարարեցին, որ երթով շարԺվում են դեպի Խորենացի փողոց՝ սատար կանգնելու հուլիսի 17-ից ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» տղաներին:

Վերջիններս կմնան այնտեղ և կոչ արեցին ոստիկանությունն ապահովել իրենց երթի անվտանգությունը:

Երթուղին Թումանյան փողոցով, Աբովյան փողոցով, Պուշկին փողոցով, Վարդանանց փողոցով, Նար-Դոս փողոցով, այնտեղից էլ Խորենացի փողոց:

 

 19։28

Քիչ առաջ «Շտապօգնության» մեքենայով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխեցին «Սասնա ծռեր» խմբավորման երկու վիրավորված անդամների: Ըստ ականատեսների տեղեկությունների՝ նրանցից մեկը Արմեն Լամբարյանն է:
Այս պահին բժշկական կենտրոնի մոտ կանգնած մարդիկ սպասում են, որ «Շտապօգնության» մեքենայով կբերեն նաև այսօր Էրեբունի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում սկսված կրակահերթի ժամանակ վիրավորված Արայիկ Խանդոյանին:

 

 18:55

ՊՊԾ գնդի տարածքում գտնվողները պարբերաբար կրակահերթեր են արձակում, ինչին իրավապահների կողմից պատասխան է տրվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

 

«Չնայած իրավապահների պահանջին՝ ՊՊԾ գնդի տարածքում գտնվողները պարբերաբար կրակահերթեր են արձակում, ինչին իրավապահների կողմից պատասխան է տրվում»,- գրել է նա:

 

16.47

Գյումրու «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը ազատ արձակվելուց անմիջապես հետո հրավիրեց մամուլիս ասուլիս և որոշ մանրամասներ ներկայացրեց:

 

Ասուլիսին ներկա Լևոն Բարսեղյանի փաստաբանն ասաց, որ իր վստահորդը քրեական հետապնդման է ենթարկվել հավաքներին մասնակցելու համար: Նրա խոսքով՝ Լևոն Բարսեղյանի նկատմամաբ անմարդկային և արժանապատվությունը վիրավորող վերաբերմունք է ցուցաբերվել: Լևոն Բարսեղյանին չի տրամադրվել սնունդ, ջուր, չի տրվել զուգարանից օգտվելու հնարավորություն, ինչպես նաև հանգիստ ունենալու հնարավորություն: Փաստաբանն արձանագրում է, որ այս ամենը կոպտագույն խախտումներ են՝ թույլատրված ոստիկանության կողմից:

 

16.37

Քիչ առաջ «Սասնա ծռեր» խմբավորումը հայտարարեց, որ ոտքից վիրավորել են Արայիկ Խանդոյանին (Միայնակ գայլը): 

 

16.00

Պավել Մանուկյանը պետք է պարտադիր մնա Էրեբունի բժշկական կենտրոնում: Այս մասին հայտարարեց Պ. Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը:

 

«Նա դեռ ունի 3 վիրահատության խնդիր, հրաժարվում է սնունդ ընդունել, և հայտարարել է, որ ինքը «պետք է նահատակվի հանուն մեր ժողովրդի»»,- ասուլիսի ընթացքում Պավել Մանուկյանի խոսքերը մեջբերեց փաստաբան Ինեսա Պետրոսյանը:

 

15:57

Այս ամենը ինձ համար ուղղակի ամոթի հարց է: Այս մասին հայտարարեց հայտնի դերասանուհի, աշխարահռչակ կինոռեժիսոր Արսինե Խանջյանը, անդրադառնալով իր բերման ենթարկվելու փաստին:

 

Արսինե Խանջյանը նշեց, որ պետությունը արհամարհանքով է վերաբերում իր քաղաքացիների և դա անընդունելի և ցավալի է: 

 

15.50

ՄԻՊ աշխատակազմն այս օրերին աշխատում է արտակարգ ռեժիմով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՄԻՊ խոսնակ Զոհրապ Եգանյանը:

 

Նրա խոսքով` հիմնական ահազանգները վերաբերում է բերման ենթարկվածներին, որոնց իրավունքները խախտվում են:

 

Եգանյանը հայտարարեց, որ Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով արդեն ՀՔԾ ում նյութեր են նախապատրաստվում:

 

 16.37

Քիչ առաջ «Սասնա ծռեր» խմբավորումը հայտարարեց, որ ոտքից վիրավորել են Արայիկ Խանդոյանին (Միայնակ գայլը): 

 

16.00

Պավել Մանուկյանը պետք է պարտադիր մնա Էրեբունի բժշկական կենտրոնում: Այս մասին հայտարարեց Պ. Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը:

 

«Նա դեռ ունի 3 վիրահատության խնդիր, հրաժարվում է սնունդ ընդունել, և հայտարարել է, որ ինքը «պետք է նահատակվի հանուն մեր ժողովրդի»»,- ասուլիսի ընթացքում Պավել Մանուկյանի խոսքերը մեջբերեց փաստաբան Ինեսա Պետրոսյանը:

 

15.40

Վարուժան Ավետիսյանն ասել է, որ պատրաստ է հենց այս պահին բաց թողնել բժիշկներին, եթե գա հաջորդ հերթափոխը: Տեղեկացրել է նաև, որ նրանք իրենց լավ են զգում:

 

15.00

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմենակ Կյուրեղյանը լրագրողներին ասաց, որ պատրաստ է ներգրավվել որպես բանակցող «Սասնա ծռերի» եւ իշխանությունների միջեւ և իր հնարավորության սահմաններում հարցը խաղաղ, բանակցային ճանապարհով լուծել: