«Սասնա Ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) ընտանիքը ծայրահեղ վատ սոցիալական պայմաններում է ապրում: Այս մասին վերջին օրերին եղան բազմաթիվ հայտարարություններ, ինչպես նաև կոչեր' օգնություն տրամադրելու վերաբերյալ:
ԱՄՆ հայկական համայնքը Արայիկ Խանդոյանի ընտանիքին օգնելու համար հանգանակել է 16 հազար ԱՄՆ դոլար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը. «Մեր ամերիկահայ ընկերները Միայնակ Գայլենց ընտանիքի համար օնլային դրամահավաք էին կազմակերպել, մի գիշերվա ընթացքում արդեն մոտ 16.000$ փող են հավաքել»: