Աշխատանքային խորհրդակցության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերջին երկու շաբաթների ընթացքում ստեղծված անհարմարությունների համար հայցելով Էրեբունի վարչական շրջանի բնակիչների ներողամտությունը, աշխատակազմի համապատասխան վարչություններին հանձնարարել է քայլեր ձեռնարկել վարչական շրջանի բնականոն առօրյան վերականգնելու ուղղությամբ:

 

Ըստ այդմ' հանձնարարվել է պատկան մարմինների կողմից իրականացվող օպերատիվ աշխատանքների ավարտից անմիջապես հետո քայլեր ձեռնարկել հասարակական տրանսպորտի գործարկման վերականգնման, կոմունալ ծառայությունների աշխատանքների լիարժեք կազմակերպման, ինչպես նաև տվյալ տարածքում ընդհատված ծրագրերի վերսկսման ուղղությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն