Սարի թաղի բնակարններից մեկից բերման ենթարկված քաղաքական գործիչ Հովսեփ Խուրշուդյանի պաշտպան Սեդա Սաֆարյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակից հետո մեր երկիրը եվրոպական դատարաններում քննվող բազմաթիվ գործեր է ունանալու:

 

«Հովսեփ Խուրշուդյանին բերման են ենթարկել Սարի թաղի բնակարաններից մեկից, չեն լսել տան տիրոջ զայրույթը, որ իր տուն չեն կարող մտնել: Սա հանրահավաք է եղել և մարդիկ իրենց տեսակետն են հնչեցրել: Ի՞նչ քար նետել, ի՞նչ ոստիկանությանը դիմադրել, չկա այդպիսի բան»-ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Սեդա Սաֆարյանը:

 

Սաֆարյանի խոսքով՝ այսօր շարունակվում է մարտի 1-ի ձեռագիրը: Ոստիկանները ցուցմունք են տվել, իբրև նա քարեր է հավաքել և նետել նրանց ուղղությամբ:

 

«Ո՞ւր են մեր անկողմնակալ վկաները: Մեր երկրում նույն մեթոդներ են, նույն անտարբեր վերաբերմունքն է միջազգային կառույցների բանաձևերին: Խուրշուդյանը ակտիվ քաղաքական գործիչ է, նրա հայացքները բոլորին է հայտնի, այդ է պատճառը, որ այժմ նա գտնվում է քաղաքական հետապնդման տակ»,- ասաց Սաֆարյանը:

 

Պաշտպանը տեղեկացրեց նաև, որ Հովսեփ Խուրշուդյանը հոկտեմբեր ամսին մեր երկիրը պետք է ներկայացնի միջազգային կառույցներից մեկում, ելույթ պետք է ունենա և պաշտպանի մեր երկրի շահերը, սակայն այսօր նրան կալանավորման որշում են կայացնում և արհեստականորեն սահմանափակում նրա ազատ տեղաշարժը:

 

«Գտնում եմ՝ իմ պաշտպանյալը իր քաղաքական հայացքների համար է պատժվում և քաղաքական հալածյալ է: Նրան սպառնում է 3-7 տարի ազատազրկում»: