Ազգային ժողովն այսօր սկսեց քառօրյա նիստի աշխատանքները: Նիստի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավճռին:

 

«Առաջին ատյանի դատարանի կողմից հրապարակվեց դատավճիռ, համաձայն որի փաստացի արձանագրվեց, որ ՀՀ-ում նորից կան քաղաքական հայացքների համար բանտախցում անձինք, նրանցից քաղաքական հայացքների համար հետապնդումը տեղի է ունենում ոչ միայն այն պատճառով, որ...»,- ասաց Զարուհի Փոստանջյանը, ինչից հետո ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ նրա խոսքը չի վերաբերում քառօրյա նիստի օրակարգին և անջատել տվեց Փոստանջյանի խոսափողը:

 

«Կա հայտարարությունների ժամ, բայց եկեք հաշվի առնենք ԱԺ կանոնակարգ-օրենքը»,- հորդորեց նա: